Լրահոս

06.11.2014 09:13


Պատահար Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում

Պատահար Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 07.24-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օփել» մակնիշի 41 AA 400 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա., ծնվ. 1981 թ.) և «ԳԱԶ-53» մակնիշի 266 LS 68 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ս.) ավտոմեքենաները: Ա. Ա.-ն և ուղևոր Գ. Ի.-ն (ծնվ. 1954 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքնազրկել են «Օփել» մակնիշի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը