Լրահոս

06.11.2014 10:44


Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:

Վարդենյաց լեռնանցքում` Մարտունու կողմից, տեղ-տեղ մերկասառույց է:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Այս խորագրի վերջին նյութերը