Լրահոս

22.09.2009 10:03


Ռուսաստանն ու Ադրբեջանը հաստատել են ռազմական համագործակցության 2010թ.–ի ծրագիրը

ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովն ու Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավար Սաֆար Աբիեևը երկուշաբթի կայացած հանդիպման ժամանակ հաստատել են 2010թ.-ին երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։

Կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններում ադրբեջանցի զինծառայողների վերապատրաստման հարցը։ Ա. Սերդյուկովի խոսքերով՝ ռուսական կողմը կշարունակի անհատույց ուսուցման քվոտայով Ադրբեջանից ժամանած զինծառայողների ընդունումը ռազմական բուհեր։

Ըստ «Թրենդ»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը