Լրահոս

06.11.2014 22:52


Համացանցում են հայտնվել 19–ամյա Քուրտ Քոբեյնի ձայնագրությունները

Համացանցում են հայտնվել 19–ամյա Քուրտ Քոբեյնի ձայնագրությունները

Հանրահայտ երաժշտի՝ 19 տարեկանում արված ձայնագրություններում նշմարվում են ոչ միայն «Նիրվանայի» հետագա ստեղծագործությունների ուրվագծերը, այլև լսվում են այնպիսի տարօրինակ ձայներ, ինչպիսիք են, օրինակ, զուգարանակոնքում ջրի բաց թողնվելու ձայնը կամ ռադիոընդունիչի խշշոցը։

Քոբեյնի նախկին ընկեիուհիներից մեկի՝ Թրեյսի Մարանդերի հավաստիացմամբ՝ այդ ձայնագրությունները երաժիշտն արել է ընդարմացած վիճակում, և հետագայում էլ սիրում էր լսել դրանք, հատկապես մարիխուանայի առաջացրած թմբիրի ժամանակ։ Այդպիսով արժեքավոր այդ ձայնագրությունները շատ ավելին են բացահայտում երաժշտի մասին, քան մենք գիտենք։

Այս խորագրի վերջին նյութերը