Լրահոս

06.11.2014 22:15


Շառլ Ազնավուր. «Ես «Փոստա»-ին հարցազրույց չեմ տվել»

Շառլ Ազնավուր. «Ես «Փոստա»-ին հարցազրույց չեմ տվել»

Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը հայտարարել է, որ թուրքական թերթին հարցազրույց չի տվել: «Ես «Փոստա»-ին հարցազրույց չեմ տվել և վիրավորված եմ այդ ստոր մանիպուլյացիայով», - գրել է Ազնավուրը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ վերը նշված թուրքական թերթում Ազնավուրին վերագրվող հարցազրույցում շանսոնյեն իբր մի շարք հակասական հայտարարություններ է արել, մասնավորապես՝ հայտնել է, թե իր գործողություններում հաշվի չի առել և չի առնում ՀՀ իշխանությունների հրահանգները:

Այս խորագրի վերջին նյութերը