Լրահոս

22.09.2009 10:08


ՀՅԴ ստորագրահավաքին միացել են Րաֆֆի Հովհաննիսյանը, Արամ Կարապետյանը, մի շարք գործարարներ և այլոք

ՀՅԴ ստորագրահավաքին միացել են Րաֆֆի Հովհաննիսյանը, Արամ Կարապետյանը, մի շարք գործարարներ և այլոք

Սեպտեմբերի 20-ի առավոտյան ՀՅ Դաշնակցության կազմակերպած ստորագրահավաքին միացել է նաև «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ստորագրելուց առաջ, սակայն, Ր.Հովհաննիսյանը Դաշնակցության բրոշյուրի «Ո՛չ թուրքական անուղղակի նախապայմաններին» կարգախոսում ջնջել է «ան» մասնիկը՝ «անուղղակի» բառը դարձնելով «ուղղակի»։

Ստորագրահավաքին միացել են նաև «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը, Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, ինչպես նաև մի շարք գործարարներ, ովքեր չեն ցանկացել հրապարակել իրենց անունը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը