Լրահոս

10.11.2014 14:40


Աֆղանստանում ռազմական գործողության արդյունքում 36 զինյալ է ոչնչացվել

Աֆղանստանում ռազմական գործողության արդյունքում 36 զինյալ է ոչնչացվել

Աֆղանական նահանգներում վերջին օրվա ընթացքում իրականացված ռազմական հատուկ գործողության արդյունքում «Թալիբան» շարժման 36 զինյալ է ոչնչացվել։
«Ֆարս» իրանական գործակալության տվյալներով՝ ոստիկանության, բանակի և Աֆղանստանի Ազգային անվտանգության վարչության համատեղ գործողությունն իրականացվել է Փարվան, Կանդագար, Զաբուլ, Ուրուզգան, Հոստ, Պակտիա, Կունդուզ և Կապիսա նահանգներում։ Գործողության ընթացքում անօրինական ռազմական խմբավորումների յոթ անդամ է ձերբակալվել, զենք և ինքնաշեն պայթուցիկ սարքեր են առգրավվել։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը