Լրահոս

10.11.2014 14:58


Գլազգոյոմ կայացել է «MTV Europe Music Awards 2014»–ը

Գլազգոյոմ կայացել է «MTV Europe Music Awards 2014»–ը

Երեկ Գլազգոյում կայացել է եվրոպական երաժշտական ամենամյա միջոցառումներից մեկը՝ «MTV Europe Music Awards 2014»–ը։

«SSE Hydro» համերգասրահում ելույթներով են հանդես եկել Արիանա Գրանդեն, Օզի Օսբորնը, Էնրիկե Իգլեսիասը, Ալիշա Քիսը, U2 խումբը և համաշխարհային ճանաչում ունեցող այլ աստղեր։
Անցնող տարվա «Լավագույն երգ» է ճանաչվել Արիանա Գրանդեի և Իգգի Ազալյայի «Problem»–ը։ Գրանդեն արժանացել է նաև «Լավագույն երչուհի» կոչմանը։

«Լավագույն երգիչ» է ճանաչվել Ջասթին Բիբերը, «Լավագույն ռոք խումբ»՝ «Linkin Park»–ը, «Լավագույն փոփ կատարող»՝ անգլո–իռլանդական «One Direction» խումբը (նաև՝ «Լավագույն երկրպագուներ», «Լավագույն կենդանի կատարում»), «Լավագույն հիփ-հոփ կատարող» մրցանակին է արժանացել Նիքի Մինաժը։

«Լավագույն այլընտրանքային խումբ» է ճանաչվել «Thirty Seconds to Mars–ը, «Լավագույն նորաստեղծ խումբ»՝ ավստրալական «5 Seconds of Summer»-ը։

«Լավագույն ելույթ» է համարվել Էնրիկե Իգլեսիասի կատարումը։

Լավագույն տեսահոլովակի («Dark Horse») համար մրցանակ է շնորհվել Քեթի Փերիին. վերջինն արժանացել է նաև «Լավագույն կերպար» տիտղոսին։

Հատուկ՝ «Համաշխարհային կուռք» մրցանակ է շնորհվել «Black Sabbath» խմբի մենակատար Օզի Օսբորնին։

Այս խորագրի վերջին նյութերը