Աշխարհ

12.11.2014 11:02


Կանադայի օդուժն Իրաքում ոչնչացրել է «Իսլամական պետության» զինյալների հրետանային հաշվարկները

Կանադայի օդուժն Իրաքում ոչնչացրել է «Իսլամական պետության» զինյալների հրետանային հաշվարկները

Կանադայի օդուժը, որը մասնակցում է «Իսլամական պետության» զինյալների դեմ միջազգային գործողություններին, Իրաքում ոչնչացրել է զինյալների հրետանային հաշվարկները։ Այս մասին նախօրեին հայտարարել են երկրի Պաշտպանության նախարարությունում։
Ավիահարվածները հասցվել են Բեյջի քաղաքի մոտակայքում՝ Բաղդադից 200 կմ հյուսիս։
Իսլամիստների դեմ գործողություններ իրականացնող ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Իրաքում կոալիցիայի օդուժը ԻՊ դիրքերին 18 հարված է հասցրել Էլ–Ֆալուջա, Բեյջի, Մոսուլ և Ար–Ռուտբա քաղաքների մոտ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը