Աշխարհ

13.11.2014 09:52


Ադրբեջանը Արցախի տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել

Ադրբեջանը Արցախի տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից ԼՂՀ ՌՕՈւ «ՄԻ-24» ուղղաթիռի խոցման փաստի վերաբերյալ տարածել է հաղորդագրություն։ Դրանում, մասնավորապես, ասված է, թե Ադրբեջանը Արցախի տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել և այդ մասին համապատասխան կարգով տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ԼՂՀ ռազմաօդային ուժերի «ՄԻ-24» ուղղաթիռ է խոցվել, որի հետևանքով զոհվել են անձնակազմիերեք անդամները:

Այս խորագրի վերջին նյութերը