Լրահոս

23.09.2009 09:56


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Առնուվիլ-լե-Գոնես քաղաքի քաղաքապետ Միշել Օմասին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Առնուվիլ-լե-Գոնես քաղաքի քաղաքապետ Միշել Օմասին

Սեպտեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս շրջանի Առնուվիլ-լե-Գոնես (Arnouville-lՌs-Gonesse) քաղաքի պատվիրակությանը քաղաքապետ Միշել Օմասի (Michel Aumas) գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին' նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Օմասի հայ-ֆրանսիական բարեկամությանն ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:

Միշել Օմասը տեղեկացրեց, որ իր կողմից ղեկավարվող քաղաքը մտադիր է քույր-քաղաք դառնալ Նուբարաշենի հետ' Հայաստանի հետ կապերն առավել զարգացնելու նպատակով: Նախարար Նալբանդյանը կարեւորեց Հայաստանի եւ Ֆրանսիայի քաղաքների եւ շրջանների միջեւ ուղիղ հարաբերությունները, որոնք արդեն ներառում են երկու կողմից շուրջ 50 քաղաք եւ շրջան: Նախարարի բնորոշմամբ ապակենտրոնացված համագործակցությունը լավ հիմք է ստեղծում երկու երկրների բարեկամական հարաբերությունների առավել խորացման համար:

 Երկուստեք կարեւորվեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հաստատված բարձր մակարդակի հարաբերությունները եւ սերտ կապերը:

Այս խորագրի վերջին նյութերը