Աշխարհ

13.11.2014 14:47


Նիկոլայ Բորդյուժա. «Հարավային Կովկասում իրավիճակը դառնում է ավելի սրված»

Նիկոլայ Բորդյուժա. «Հարավային Կովկասում իրավիճակը դառնում է ավելի սրված»

ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշել է. «Այս վտանգավոր միջադեպը հրահրում է տարածաշրջանում իրավիճակի հետագա սրացում և ուժեղացնում է մեր անհանգստությունը։ Այսօր մենք հրադադարի մասին պայմանավորվածությունների նոր խախտման ականատեսը եղանք։ Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է։ Առաջացել է հակամարտության էսկալացիայի նոր փուլի սպառնալիք: Հարավային Կովկասում իրավիճակը դառնում է ավելի սրված։ Խորապես համոզված ենք իրավիճակի սպառնալից զարգացումը թույլ չտալու անհրաժեշտության հարցում: Կարևորը, որ կարող է կանխել իրադարձությունների նման շրջադարձը, ուժի կիրառումից հրաժարվելն է, հրադադարի մասին պայմանավորվածությունների խստագույն պահպանումը և սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը: Կարևոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացի շարունակությունը», – հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Այս խորագրի վերջին նյութերը