Լրահոս

14.11.2014 00:05


Ավազակային հարձակում Երևանում. կպչուն ժապավենով կապել են բնակչուհուն և հափշտակել նրա ոսկյա մատանիները (տեսանյութ)

Ավազակային հարձակում Երևանում. կպչուն ժապավենով կապել են բնակչուհուն և հափշտակել նրա ոսկյա մատանիները (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Ռ.Երիցյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, և միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցանք կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2014թ. հոկտեմբերի 31-ին` ժամը 17:00 -ի սահմաններում։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ երկու անձ, ավազակային հարձակմամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող շենքերի բնակարներից մեկի բնակչուհի Ռ.Երիցյանի բնակարան, թափանցիկ կպչուն ժապավենով կապել նրա բերանն ու ոտքերը, վերջինիս կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ծեծի ենթարկել նրան` պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա հափշտակել նրան պատկանող ոսկյա մատանիներն ու դիմել փախուստի։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են տեսանկարահանող սարքավորումներ, որոնց տեսագրությունները ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։

Ովքեր տեղեկություն ունեն տեսանյութում պատկերված անձանց մասին, խնդրում ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին, կամ ոստիկանության մոտակա բաժնին։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը