Լրահոս

23.09.2009 11:44


Արմեն Այվազյան. «Ալեքսանդր Իսկանդարյանը մեկ անգամ չէ, որ վարել է Թուրքիայի՝ Ցեղասպանությունը ժխտելու քաղաքականությունը»

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը Կովկասյան ինստիտուտ հիմնադրամին դատի է տվել: Հիմնադրամը հրապարակել է մի ժողովածու, որտեղ զետեղված է եղել թուրք ուսումնասիրողի հոդվածը, որում «ցեղասպանություն» բառը 34 անգամ չակերտների մեջ է գրված եղել և հերքվել է Ցեղասպանության փաստը։ Ըստ այդմ՝ Արմեն Այվազյանը նշել է, որ Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կամ հիմնադրամը պետք է հրապարակավ ներողություն խնդրեն։ Իսկ որպես բարոյական վնասի փոխհատուցում՝ պահանջվելու է խորհրդանշական 1 դրամ, չնայած որ վնասի չափը կազմում է 20 մլն դրամ։ Արմեն Այվազյանը նաև նշել է, որ Ալեքսանդր Իսկանդարյանը մեկ անգամ չէ, որ վարել է Թուրքիայի՝ Ցեղասպանությունը ժխտելու քաղաքականությունը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը