Լրահոս

14.11.2014 18:45


1 օրով երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածը

1 օրով  երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածը

Շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով ս/թ-ի նոյեմբերի 16-ին, մեկ օրով երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածը:

Շինարարական աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով: Որպես այլընտրանքային ճանապարհ վարորդներին առաջարկվում է Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց պողոտա-Արտաշատի խճուղի և Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց պողոտա -Արտաշիսյան փողոց – Շիրակ փողոց ուղղությունները:

Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառվող անհանգստության համար:

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը