Լրահոս

23.09.2009 13:50


Մկրտիչ Մինասյան. «Մարտի 1–ի դեպքերի պատասխանատվության բաժինն ավելի շատ իշխանությանն է, մեղքի բաժինը՝ ավելի շատ՝ ընդդիմությանը»

Մկրտիչ Մինասյան. «Մարտի 1–ի դեպքերի պատասխանատվության բաժինն ավելի շատ իշխանությանն է, մեղքի բաժինը՝ ավելի շատ՝ ընդդիմությանը»

-Մարտի 1-ի դեպքերի պատասխանատվության բաժինն ավելի շատ իշխանությանն է, մեղքի բաժինը՝ ավելի շատ՝ ընդդիմությանը,- «Դուպլեքս» ակումբում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, 2008 թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի անդամ Մկրտիչ Մինասյանը։ Նա նշել է, որ ընդդիմությունն է թշնամանք հրահրել և կրքերը թեժացրել.

-10 օրվա լարումների մեջ պետք է փնտրել, որովհետև շիկացրել էին մթնոլորտը. ով մեզ հետ չէ, մեր թշնամին է։ Կարծես թե հայ չենք մենք բոլորս, կարծես թե  բոլորս էլ չենք ուզում, որ այս երկրի համար լավ լինի։ Մենք զգացմունքային ժողովուրդ ենք, իսկ կազմակերպիչները դա շատ լավ գիտեին, որովհետև նախկինում իրենք այդ բոլորն արել են։ Այս երկրում Մասիսի, կայարանամերձ հրապարակի դեպքերն են եղել։ Երբ նիրհում էր, հանգստանում էր էմոցիոնալ ոգին։ Անպայման արտառոց մի բան պետք է փնտրել, թեկուզ մարդկանց արյան գնով, ոգին նորից բարձրացնելու համար։ Այդ ձեռագիրը կա։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը