Լրահոս

17.11.2014 10:17


Վայոց ձորում արջն արգելափակվել է ցանկապատի մեջ

Վայոց ձորում արջն արգելափակվել է ցանկապատի մեջ

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 23.01-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում արջն արգելափակվել է մետաղյա ցանկապատի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խմբերը:
Ժամը 03.40-ի դրությամբ փրկարարները քնեցրել են արջին և կենդանաբանական այգու աշխատակիցների հետ միասին տեղափոխել անվտանգ տարածք, որտեղ կենդանին ազատ է արձակվել:

Այս խորագրի վերջին նյութերը