Լրահոս

17.11.2014 11:13


Սերժ Սարգսյանը շնորհավորել է ակադեմիկոս Սերգեյ Սարինյանին

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ակադեմիկոս Սերգեյ Սարինյանին

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանին ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:

«Մեծ է Ձեր ավանդը հայ գրականագիտության և գրական քննադատության զարգացման գործում: Ձեր գիտական ուսումնասիրություններն ու հոդվածները հատկապես հայ նորագույն գրականության ուսումնասիրման ասպարեզում նշանակալի են և մեր գրական գործընթացի մասն են կազմում:

Բարձր ենք գնահատում նաև Ձեր մանկավարժական և հասարակական շնորհակալ աշխատանքը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»,-ասված է շնորհավորական ուղերձում:

Այս խորագրի վերջին նյութերը