Լրահոս

17.11.2014 13:51


Արագ վայրէջք Ֆիլիպ Պոլկի հետ

Արագ վայրէջք Ֆիլիպ Պոլկի հետ

Առաջին անգամ Հայաստանում էր դաունհիլլի վարպետ, լեռնային էքստրեմալ հեծանվասպորտի բազմակի չեմպիոն, հեծանվասպորտի լեգենդ, սլովակ Ֆիլիպ Պոլկը: Նա ապացուցեց, որ հեծանիվը միայն փոխադրամիջոց չէ:

Դաունհիլլը (downhill – վայրէջք բլուրից) կամ արագ վայրէջքը լեռնային հեծանվասպորտի էքստրեմալ տեսակ է, որը ենթադրում է մրցուղու հաղթահարում որոշակի ժամանակահատվածում: Դաունհիլլին բնորոշ մրցուղին բաղկացած էտարբեր հատվածներից՝ զառիթափ վայրէջքներ, կտրուկ շրջադարձներ, անհարթություններ՝ լի փոսերով ու բլրակներով, ինչես նաև այլ խոչընդոտներ: Մրցուղու վրա հեծանվորդը սլանում է միջինը մոտ 25 կմ/ժ արագությամբ: Դաունհիլլը աշխարհի ամենատեսարժան սպորտաձևերից մեկն է:

Ֆիլիպի այցի նպատակը «Red Bull Local Hero» մրցավազքին մասնակցելն էր, որն անցկացվում է աշխարհի շատ երկրներում: Հայաստանի դաունհիլլերները հնարավորություն ունեցան հանդիպելու, շփվելու և ստանալու խորհուրդներ դաունհիլլի լեգենդից: Հեծանվորդների հանդիպումը կայացավ նոյեմբերի 15-ին Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի հարակից տարածքում:

Մրցավազքին մասնակցեց 17 հայ հեծանվորդ: Նախ՝ Ֆիլիպ Պոլկն անցկացրեց մաստեր կլաս ծովի մակերևույթից 2100 մ բարձրության վրա, ապա 15 րոպում ցուցադրական վայրէջք կատարեց: Տեղացի հեծանվորդները փորձեցին կրկնել հայտնի հեծանվորդի ցուցանիշը: Երկրորդ վայրէջքին հեծանվորդներն ավելի պատրաստ էին ու գիտեին՝ ինչպես արագ իջնել բլրից և առանց ընկնելու շրջադարձ կատարել:

Ֆիլիպը նշեց, որ հաճույքով կվերադառնա Հայաստան, քանի որ Հայաստանի լեռնային տեղանքը և քաղաքային շինությունները իդեալական են դաունհիլլի համար:

Այս խորագրի վերջին նյութերը