Լրահոս

17.11.2014 13:53


Վագոն-տնակների բնակիչները ձմռան վառելիքի սուղ կարիքի մեջ են (տեսանյութ)

Վագոն-տնակների բնակիչները ձմռան վառելիքի սուղ կարիքի մեջ են (տեսանյութ)

Գյումրու վագոն-տնակներում, կարիքի մեջ գտնվող ընտանիքներին հասցեագրված, «Շիրակ կենտրոնի» «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» բարեգործական ամենամյա ձեռնարկին նախկինում միացել ու աջակցություն են ցուցաբերել, գրեթե բոլոր մայրցամաքների մի շարք երկրներում բնակվող, մեր տասնյակ հայրենակիցներ՝ բացառությամբ Ռուսաստանի դաշնությունում բնակվողների: Բարեբախտաբար օրերս, այդ՝ այսպես ասած «ավանդույթը» խախտեց Մոսկվայում բնակվող մեր հայրենակից Արամը:

Նրա կողմից տրամադրված միջոցներով ձեռք բերված վառելափայտի բաժանման մասին է պատմում ներկայացվող տեսանյութը:

Այս խորագրի վերջին նյութերը