Լրահոս

17.11.2014 15:54


Հարյուրավոր ուսանողներ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի անվանական կրթաթոշակի արժանացան (տեսանյութ)

Հարյուրավոր ուսանողներ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի անվանական կրթաթոշակի արժանացան (տեսանյութ)

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ուսանողների միջազգային օրվա առթիվ բազմաթիվ ուսանողներ արժանացան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակի: Այս տարի շահառուների քանակը մի քանի անգամ ավելացել է: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակի արժանացան թե՛ մասնավոր, թե՛ պետական բուհերի ուսանողներ՝ Երևանից և հանրապետության բոլոր մարզերից:

Ուսանողության միջազգային օրը միլիոնավոր երիտասարդների է միավորում ամբողջ աշխարհում: Այս օրը առիթ է՝ արժևորելու ուսումը, գիտելիքն ու կրթությունը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տոնական օրվա առթիվ շնորհավորեց ուսանողներին՝ նշելով, որ իր կողմից աջակցությունը լինելու է շարունակական:

«Դուք եք մեր երկրի ապագան ու հենասյունը: Հարկավոր է կամք, ձգտում ու աշխատասիրություն, որպեսզի իրականանան ձեր երազանքներն, ու արդարացնեք մեր լավատեսությունը»,-ողջունելով դահլիճում հավաքված ուսանողերին՝ նշեց ԲՀԿ նախագահը:

Ուսանողներն իրենց ելույթներում նշեցին, որ արդեն ավանդույթ դարձած տոնական այս օրը մշտապես սպասում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը: Բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին ամեն տարի «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից անվանական կրթաթոշակ է հատկացվում: Ի դեմս ԲՀԿ նախագահի՝ ուսանողներն ունեն հուսալի հենարան, և ստացած կրթաթոշակն առավել պարտավորեցնող է:

«Ուսանողությունը մեր երիտասարդության առավել ակտիվ, նախաձեռնող, սեփական իրավունքների և ազատությունների համար պայքարող հատվածն է: Որքան շատ ունենանք բանիմաց, գրագետ ու պատրաստված երիտասարդներ, այնքան շուտ կարող ենք Հայաստանը դարձնել հզոր, բարեկեցիկ ու բարգավաճ երկիր»,-իր ելույթներում բազմիցս ընդգծել է Գագիկ Ծառուկյանը՝ իր կողմից անելով ամեն ինչ, որ այդ տեսլականը դառնա իրականություն:

Տոնական մթնոլորտը երեկոյան կշարունակվի «Փարավոն» ռեստորանային համալիրում: Ուսանողների նախընտրած կատարողները կզարդարեն տոնական երեկոն:

Այս խորագրի վերջին նյութերը