Լրահոս

17.11.2014 17:17


ԵԱՀԿ գրասենյակն օգնում է կատարելագործել քաղաքացիական ծառայության բարեվարքությունը և հաշվետվողականությունը Հայաստանում

ԵԱՀԿ գրասենյակն օգնում է կատարելագործել քաղաքացիական ծառայության բարեվարքությունը և հաշվետվողականությունը Հայաստանում

Հայաստանի պետական հաստատությունների և մարզային կառավարման մարմինների մոտ քառասունբարձրաստիճան ներկայացուցիչների համար դասընթաց կազմակերպվեց բարեվարքության, թափանցիկության և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման թեմաների վերաբերյալ 2014 թ. նոյեմբերի -ի 10-15-ին Աղվերանում, Կոտայքիմարզում: Վերապատրաստման դասընթացը կազմակերպել էր «Հայ պետական ծառայողների միություն» հասարակականկազմակերպությունը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և Քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցությամբ:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրերի համակարգող Նաիրա Գյուլնազարյանն ասաց. «Քաղաքացիական ծառայողների բարեվարքությունը, հմուտ և անաչառ աշխատանքը կարևոր է արդյունավետպետական կառավարման համար, և մենք հուսով ենք՝ մեր համատեղ ջանքերը կնպաստեն արդյունավետ և հաշվետու կառավարմանը Հայաստանում»:

Դասընթացները ներառում էին՝ բարեվարքության սկզբունքները քաղաքացիական ծառայությունում, հաշվետվողականություն, էթիկայի կանոններ, շահերի բախում, հասարակայնության հետ կապերը և որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական ծառայողների ներգրավվածության գործնական ուսումնասիրություններ:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նշեց. «Այս համագործակցությունը քաղաքացիական ծառայության բարեփոխման և ծառայողների վերապատրաստման ուղղությամբ կարևոր է՝ խթանելու որակյալ հանրային կառավարում և բարձրացնելու վստահությունը պետական կառավարման նկատմամբ Հայաստանում»:

Քաղաքացիական ծառայողների հավաքագրման թեստերը բարեփոխվել և ընդգրկվել են են մրցութային ընթացակարգում՝ «Ամբողջականությունը հանրային ծառայության համակարգում» Հայ պետական ծառայողների միության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի և ԵԱՀԿգրասենյակի համագործակցությամբ: Նախաձեռնության նպատակն է բարելավել քաղաքացիական ծառայության համակարգը, այդ թվում՝ մրցութային, մոնիտորինգի և ատեստավորման գործընթացները, ինչպես նաև բարեվարքության խթանումը պետական կառավարման համակարգում Հայաստանում:

Հայ պետական ծառայողների միության նախագահ Վաչե Քալաշյանն ամփոփեց. «Մենք ունենք շարունակականհամագործակցություն քաղաքացիական ծառայության ոլորտում՝ խթանելու բարեվարքությունը, իրազեկելու կոռուպցիոնռիսկերի մասին և բարձրացնելու քաղ.ծառայողների ազդեցությունը՝ մատուցելու որակյալ ծառայություններ պետությանանունից»:

Այս խորագրի վերջին նյութերը