Լրահոս

18.11.2014 11:34


Քաբուլում հուժկու պայթյուն է որոտացել

Քաբուլում հուժկու պայթյուն է որոտացել

Այսօր առավոտյան Քաբուլի արևելյան Փուլի–Չարխի մայրուղու շրջանում հուժկու պայթյուն է որոտացել։ Աֆղանական «Քհամա պրես» տեղեկատվական գործակալության տվյալներով՝ արևմտյան կոալիցիայի զորքից առնվազն երկու պահակ է զոհվել։
Ահաբեկչության պատասխանատվությունն ընդունել է «Թալիբան» շարժումը։ Նրա ներկայացուցիչ Զաբիուլլա Մոջահեդը հաղորդել է, որ երկու մահապարտ–ահաբեկիչ պայթեցրել է պայթուցիկով զինված մեքենա։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին պայթյուններ էին որոտացել Աֆղանստանի երեք քաղաքներում, այդ թվում՝ Քաբուլում, որտեղ երկու մարդ էր վիրավորվել։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը