Լրահոս

18.11.2014 11:52


Երուսաղեմում սինագոգի վրա հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել

Երուսաղեմում սինագոգի վրա հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել

Երուսաղեմում չորս մարդ է զոհվել սինագոգի վրա հարձակման հետևանքով։ Այս մասին հաղորդել է Իսրայելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը՝ նշելով, որ երկու հարձակվող սպանվել է ոստիկանության կողմից։
Պատահարը տեղի է ունեցել Հար–Նոֆ շրջանում՝ Երուսաղեմի արևմուտքում։ Նախնական տվյալներով՝ դանակով, կացինով ու ատրճանակով զինված երկու պաղեստինցի մտել է սինագոգ և հարձակվել աղոթողների վրա։
Իսրայելական ԶԼՄ–ի տվյալներով՝ ևս ութ մարդ վիրավորվել է, որոնցից երկուսը գտնվում է ծանր վիճակում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը