Լրահոս

19.11.2014 12:17


Սիրիական բանակը հետ է մղել «Ջեբհաթ ան–նուսրա»–ի ահաբեկիչների գրոհը

Սիրիական բանակը հետ է մղել «Ջեբհաթ ան–նուսրա»–ի ահաբեկիչների գրոհը

Սիրիական բանակը հետ է մղել «Ջեբհաթ ան–նուսրա» խմբավորման ահաբեկիչների գրոհը Էլ–Բաաս քաղաքում, Էլ–Քունեյթրա նահանգում՝ Դամասկոսից 40 կմ հարավ։ Ինչպես հայտնել է «Ալ–Վաթան» թերթը, սպանվել և վիրավորվել են տասնյակ զինված ծայրահեղականներ։
Զինյալները փորձում էին գրոհով վերցնել մի շարք հարակից բնակավայրեր, սակայն հետ են մղվել։ Սպանվել է նրանց դաշտային հրամանատար Սաբիթ ալ–Քարթավին։
Ռազմական աղբյուրները հերքել են տեղեկատվությունը, որ զինված ընդդիմությանը հաջողվել է գրավել Էլ–Բաաս քաղաքի կենտրական արգելակետերից մեկը, և շրջապատել քաղաքապետարանը։
Երկրի հարավարևմտյան ճակատում զինծառայողները կանգնեցրել են 20 ահաբեկչից բաղկացած ավազակախումբ Աս–Սալյամ մայրուղու շրջանում։ Բոլոր զինյալները զոհվել են հրաձգության ընթացքում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը