Լրահոս

19.11.2014 17:16


Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքում հուժկու պայթյուն է որոտացել. կան զոհեր

Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքում հուժկու պայթյուն է որոտացել. կան զոհեր

Հուժկու պայթյուն է որոտացել այսօր Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում։ Այս մասին հաղորդել է «SkyNews Arabia» հեռուստաընկերությունը։
Ստացվող տեղեկատվության համաձայն՝ պատահարի հետևանքով, որը տեղի է ունեցել քաղաքային վարչության շենքի մոտ, կան զոհեր, սակայն նրանց հստակ թիվը դեռևս չի հաղորդվում։

Իրաքում շարունակում են մոլեգնել «Իսլամական պետության» զինյալները. հոկտեմբերին, ՄԱԿ–ի տվյալներով, Բաղդադի շրջանում 379 մարդ է զոհվել։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը