Հարցազրույց

19.11.2014 17:36


Վահե Հովհաննիսյան. «Ուզո՞ւմ են լուծել 12 կետերը, թող լուծեն»

Վահե Հովհաննիսյան. «Ուզո՞ւմ են լուծել 12 կետերը, թող լուծեն»

Newsline-ի ցրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:

- Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդդիմությանն, ըստ էության, երկխոսելու կոչ արեց՝ հավաստիացնելով, թե իրենք պատրաստ են քննարկումների և առաջարկում են 12 կետանոց պահանջներից յուրաքանչյուր հարցի համարԿառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջփաստարկների վրա հիմնված դիրքորոշումներկայացնելու նպատակով: Ապա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր մոտ խորհրդակցության հրավիրեց բոլոր խմբակցություններին, որին մասնակցեց նաև ԲՀԿ ներկայացուցիչը: Ի՞նչ նպատակ է, ըստ Ձեզ, հետապնդում իշխանության կողմից ցուցաբերվող նման մոտեցումը:

- Հիշում եք, որ ամիսներ առաջ կար 12 կետերի պահանջ, որը Կառավարությունը բավական սառը կերպով մերժեց, ինչն ակնհայտորեն չբավարարեց ոչիշխանական քաղաքական ուժերին: Դրան հաջորդեցին երկու խոշոր հանրահավաքներ, որոնց ժամանակ տեղի ունեցավ հետաքրքիր տրանսֆորմացիա՝ 12 կետերն այլևս դադարեցին միայն քաղաքական ուժերի պահանջը լինելուց, որովհետև դարձան ժողովրդական պահանջներ, հանրահավաքների ժամանակ 12 կետանոց պահանջների հեղինակային իրավունքը փոխանցվեց լայն զանգվածներին, քանի որ 12 կետերն այն հարցերն են, որոնք մտնում են ցանկացած քաղաքացու տուն:

Սրան հաջորդեց Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որը ֆիքսեց՝ իշխանությունը ստացել է հանրահավաքից հետո մեր կողմից արված ազդանշանները, Սերժ Սարգսյանը ֆիքսեց, որ այլևս հնարավոր չէ չտեսնել, չլսել ժողովրդի ձայնը, որը իսկապես շատ ուժեղ է: Հայտարարելով, որ Կառավարությունը պետք է վերանայի 12 կետերը՝ Սերժ Սարգսյանը սլաքն ուղղեց կառավարության վրա: Եվ Հովիկ Աբրահամյանն ասաց, թե իրենց դիրքորոշումը «քարացած» չէ, որ պատրաստ են հարցերը լուծել:

Հիմա, ամբողջ խնդիրն այն է, որ լուծել 12 կետերը բանակցությունների, երկխոսության ճանապարհով՝ ուղղակի անիմաստ է: Քաղաքական ուժերի կողմից 12 կետերը հստակ ֆիքսված են, պահանջը լիիրավ աջակցություն է ստացել հանրության կողմից, և այս պարագայում քաղաքական մենաշնորհի տերերին մնում է կա՛մ լուծել դրանք, կա՛մ չլուծել: Բանակցելու ի՞նչ կա:

Երբ Գալուստ Սահակյանի մոտ հրավիրած խորհրդակցությանը մեր պատվիրակները մասնակցել են, առաջին հերթին ասել են, որ սա ո՛չ բանակցություն է, ո՛չ երկխոսություն, և այսուհետ ցանկացած շփում կրելու է հրապարակային բնույթ:

- Հստակեցնենք. 12 կետերի հարցով Եռյակըբանակցություններ չի վարելու իշխանությունների հետ, այդպե՞ս է:

- Այո, կրկնում եմ, մենք չենք բանակցում, չենք երկխոսում այդ կետերի շուրջ: Խնդրեմ՝ լծակներն իշխանության ձեռքերում են, ուզո՞ւմ են լուծել 12 կետերը, թող լուծեն, իսկ եթե չեն լուծելու, ապա ամեն ինչ պարզ է՝ համաժողովրդական շարժման ճնշումը ավելի կմեծանա: Այլ տարբերակ գոյություն չունի:

Մենք ինչո՞ւ ենք խոսում 12 կետի մասին: Օբյեկտիվորեն հասկանում ենք, որ կարելի է 112 կամ 212 կետ ձևավորել, քանի որ երկրի վիճակն այդպիսին է, քանի որ հնարավոր չէ առողջացնել պետությունը միայն 12 կետերի լուծմամբ, բայց դրանք, կենցաղային լեզվով ասած, ջրի երեսին երևացող խնդիրներն են: Կարմիր գծերի կամ արագաչափերի շուրջ ի՞նչ բանակցենք… Մի քանի րոպեում, մեկ աշխատանքային օրում կարելի է այդ հարցը լուծել: Ժողովուրդը չի դիմանում, այդ տուգանքները ողբերգություն են դարձել, խնդիրը պետք է լուծել, այս հարցում բանակցելու ի՞նչ կա: Կամ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցում կատարելու շուրջ մենք ի՞նչ բանակցենք: Ասում ենք՝ դա այլասերված համակարգը կառողջացնի, բայց մեծամասնությունը, բնականաբար, դեմ է:

Ես հեռու եմ այն մտքից, որ բոլոր կետերը կարելի է կարճ ժամակահատվածում իրագործել: Ո՛չ, կան կետեր, որոնք ժամանակ են պահանջում: Խնդրեմ, որ կետը հնարավոր է արագ լուծել, թող լուծեն, իսկ որը ժամանակ է պահանջում, թող դիմեն, ասեն՝ ոչիշխանական ուժեր, այս խնդիրները ժամանակատար են, ողջամիտ ժամկետ է պետք, մենք էլ ողջամիտ մարդիկ ենք, կնայենք, կասենք՝ այո՛, հնարավոր չէ հիմա լուծել:

- 12 կետերի կատարման համար իշխանություններինժամկետ էր տրվել, որն ավարտվեց սեպտեմբերի 30-ին:Ինչո՞ւ կրկին հիշեցին 12 կետերի գոյության մասին, երբհարթակից իշխանափոխության պահանջ դրեցիք:

- Նրանք երբևէ չէին հիշի 12 կետերի մասին, սեպտեմբերի 30-ից հետո էլ կյանքը կշարունակվեր, եթե չլինեին երկու խոշոր հանրահավաքները, եթե չլիներ զգուշացումը, որ այդ հանրահավաքներին հաջորդելու են ավելի խոշոր՝ երրորդ, չորրորդ, հինգերորդ հանրահավաքները: Իշխանությունները տեղի ունեցած երկու հանրահավաքներից սպառնալիք չէին տեսնի, եթե չֆիքսեին, որ հանրահավաքները թատերականացված միջոցառումներ չեն, որ դրանք լուրջ, խորքային դժգոհության դրսևորում էին:

Եթե նայեք մյուս պետությունների օրինակը, կտեսնեք, որ քանի դեռ իշխանությունը չի ֆիքսել, որ հանրության մեջ կա իր համար վտանգավոր, լարված ազդանշան, մանավանդ երբ այդ իշխանությունն ունի քաղաքական մենաշնորհ, զիջումների չի գնա: Իշխանությունները քայլեր են կատարում, երբ տեսնում են, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, որ պայթյունը մոտ է: Հոկտեմբերի 10-ի, 24-ի հանրահավաքներից հետո Հայաստանի իշխանություններն այս ազդանշաններն են ֆիքսել, դրա համար բանակցությունների առաջարկ են անում:

Մանրամասները՝ Newsline–ում։

Այս խորագրի վերջին նյութերը