Լրահոս

19.11.2014 21:44


Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նորընտիր Նախագահ Կլաուս Յոհաննիսին

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նորընտիր Նախագահ Կլաուս Յոհաննիսին

Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կլաուս Յոհաննիսին՝ Ռումինիայի Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Ուղերձում Սերժ Սարգսյանը նշել է, թե վստահ է, որ Նախագահ Կլաուս Յոհաննիսի պաշտոնավարումը կնպաստի բարեկամ Ռումինիայի և նրա ժողովրդի առաջընթացին ու բարօրությանը: Նա անդրադարձել է նաև հայ-ռումինական հարաբերություններին և հույս հայտնել, որ Կլաուս Յոհաննիսի նախագահության ժամանակաշրջանը կնշանավորվի Հայաստանի ու Ռումինիայի միջև բարեկամական կապերի վերաիմաստավորմամբ, և երկկողմ հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի:

Նախագահ Յոհաննիսին Սերժ Սարգսյանը մաղթել է հաջողություն և մնայուն ձեռքբերումներով լի պաշտոնավարում, իսկ Ռումինիայի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն:

Այս խորագրի վերջին նյութերը