Լրահոս

20.11.2014 09:39


Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

Նոյեմբերի 20-ին, ժամը 01.24-ին ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում երեք ավտոմեքենա արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Վարդենիս-Սոթք հատվածի 35-րդ կմ-ում ցեխակույտի արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ» մակնիշի 16ԼՕ935 (վարորդ` Պ. Ս.), «ԳԱԶել» մակնիշի 10ՕԼ722 (վարորդ` Ս. Ն.), «ԳԱԶել» մակնիշի 07ՍՏ084 (վարորդ` Ս. Ս.) և «Մերսեդես» մակնիշի 74ԼՏ007 պետհամարանիշներով (վարորդ` Կ. Ս.) ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը