Լրահոս

24.09.2009 08:31


Շվեյցարիան դիվանագիտական ներկայացուցչություն բացեց Հայաստանում

Շվեյցարիան դիվանագիտական ներկայացուցչություն բացեց Հայաստանում

Ս.թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լորենցո Ամբերգին' Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության գրասենյակի բացման կապակցությամբ: Ողջունելով հյուրին' նախարար Նալբանդյանն ասաց, որ Շվեյցարիայի դեսպանության գրասենյակի բացումը Երեւանում լուրջ խթան կհանդիսանա հայ-շվեյցարական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ նշեց, որ մեկ տարի առաջ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Կալմի-Ռեյի Երևան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվուծությունը Հայաստանում շվեյցարական լիարժեք դիվանագիտական ներկայացուցչության բացման վերաբերյալ ի կատար է ածվում, եւ գործընթացի առաջին քայլն է դեսպանության գրասենյակի բացումը: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի պաշտոնին ամենահայտնի հայի՝ Շառլ Ազնավուրի նշանակումը եւս մեկ նշան է այն կարեւորության, որ Հայաստանը տալիս է Շվեյցարիայի հետ հարաբերությունների զարգացմանը։Դեսպան Ամբերգը նախարար Նալբանդյանին ներկայացնելով գրասենյակի ղեկավար Կոնստանին Օբոլենսկուն' վստահեցրեց, որ նա ջանքեր կգործադրի երկկողմ համագործակցության համակողմանի խորացման նպատակով:Նույն օրը երեկոյան Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Շվեյցարիայի դեսպանության գրասենյակի բացման կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը:

Այս խորագրի վերջին նյութերը