Լրահոս

24.09.2009 10:42


Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է եվրաինտեգրման հարցերով պետքարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ 7 եվրաինտեգրման հարցերով պետքարտուղար Միկոլայ Դովգիլեվիչին: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Լեհաստանի հետ մեր երկրի հարաբերությունները եւ շահագրգռություն հայտնել երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերում դրանք ընդլայնել: Երկրի ղեկավարի համոզմամբ' հայ-լեհական փոխգործակցությանը նոր որակ կարելի է հաղորդել Եվրամիության «Արեւելյան գործընկերության» շրջանակում: Նախարար Միկոլայ Դովգիլեվիչը  «Արեւելյան գործընկերությունը» համարել է գործակցության լավագույն մոդելներից եւ նշել, որ Հայաստանը Գործընկերության առաջատար երկրներից է, լիովին ներգրավված է ծրագրում եւ կարող է առավելագույնս օգտվել դրա ընձեռած հնարավորություններից:

Հանրապետության Նախագահն ասել է, որ Հայաստանը մտադիր է ակտիվորեն մասնակցել ծրագրին եւ լիարժեք օգտագործել առկա ներուժը: □Մեր նպատակը տարբեր ոլորտներում լայնածավալ բարեփոխումների իրականացումն է, որպեսզի մեր երկրի քաղաքական, տնտեսական համակարգը համահունչ լինի այն երկրներին, որոնց հետ ձգտում ենք գործընկերության□,-ընդգծել է նա: Սերժ Սարգսյանը հատկապես կարեւորել է մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման եւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Այս խորագրի վերջին նյութերը