Լրահոս

26.11.2014 20:19


Եմենում պայթեցվել է երկրի կենտրոնական նավթատարը

Եմենում պայթեցվել է երկրի կենտրոնական նավթատարը

Անհայտ անձինք պայթեցրել են Եմենի կենտրոնական նավթատարը։ Այս մասին հաղորդել է երկրի Պաշտպանության նախարարությունը։
«Նավթատարը վնասվել է 109-րդ կմ-ի հատվածում՝ Մարիբ նահանգի Հաբաբ քաղաքի շրջանում», – հայտնում է նախարարության տեղեկատվական կենտրոնը։
Պայթյունի հետևանքով Կարմիր ծովի ափին կենտրոնացած վառելիքի մատակարարմամբ զբաղվող ընկերությունների աշխատանքները կանգնեցվել են։
Ամեն օր Մարիբի նավթատարով անցնում է նավթի հումքի 70 հազար բարել։ Մշտական հարձակումները 435 կմ երկարություն ունեցող այս նավթատարի վրա սկսվել են շուրջ 3 տարի առաջ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը