Լրահոս

27.11.2014 22:10


«Megadeth»–ի միանգամից երկու անդամ լքել է խումբը

«Megadeth»–ի միանգամից երկու անդամ լքել է խումբը

Հայտնի «Megadeth» թրեշ-քառյակը մեկ օրում կորցրեց խմբի կեսը։ Կոլեկտիվից հեռանալու իրենց որոշման մասին հայտնել են թմբկահար Շոն Դրովերը և կիթառահար Քրիս Բրոդերիկը։

«Ֆեյսբուքի» իր էջում խմբին վերջին 10 տարին նվիրած Դրովերը գրել է, թե «ցանկանում է զբաղվել այն երաժշտությամբ, որն իրեն հետաքրքիր է»։ Այս մասին հայտնում է «km.ru»-ուն։

Իսկ Բրոդերիկը լքում է «Megadeth»–ը ստեղծագործական տարաձայնությունների պատճառով։

Խմբի առաջատար Դեյվ Մասթեյնը դեռ չի մեկնաբանել արդեն նախկին գործընկերների որոշումը։

Այս խորագրի վերջին նյութերը