Լրահոս

25.09.2009 14:13


Արամ Հարությունյան. «...շահողը մենք ենք»

«Ազգային Համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, խոսելով հայ-թուրքական նախաստորագրված արձանագրույթւնների մասին, նշել է, որ բնակացային գործընթացը կարելի է նմանեցնել շախմատային խաղի, որտեղ սպիտակներով խաղում ենք մենք և արել ենք առաջին քայլը։ Ըստ Արամ Հարությունյանի այս արձանագրություններում չկան հստակ նախապայմաններ, սակայն այլ հարց է, որ դրանք կարելի է հայելու պես տարբեր կերպ ընկալել։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանների հայտարարություններին, ապա ԱՀԿ ղեկավարի դիտարկմամբ՝ դրանք արվում են միայն Թուրքիայի և Ադրբեջանի հասարակությունների՝ այլ ոչ թե մեր համար, և պետք չէ դրանց արձագանքել։ Նա նաև դրական է գնահատել այն, որ մեր հասարակության մեջ հայ-թուրքկանա հարաբերությունների հարցում կան տարբեր, այդ թվում և արմատական , տեսակետներ։ Արամ Հարությունյանը նաև կարծիք է հայտնել, որ հայ-թուրքական սահմանը մինչև տարեվերջ կարող է բացվել։ Նա նաև նշել է, որ եթե Թուրքիան ստորագրի այս արձանագրությունները, ապա շատ հիմար վիճակի մեջ կընկնի և ոչինչ չի շահի՝ «շահողը մենք ենք»։

Այս խորագրի վերջին նյութերը