Լրահոս

01.12.2014 02:10


ՃՏՊ Վիլնյուսի փողոցում. կա 2 զոհ (լուսանկար)

ՃՏՊ Վիլնյուսի փողոցում. կա 2 զոհ (լուսանկար)

Նոյեմբերի 30-ին, ժամը 23.04-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 34 NT 127 պ/հ (վարորդ` Ս. Խ., ծնվ. 1979 թ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի 33 VU 115 պ/հ (վարորդ` Ա. Ի., ծնվ. 1978 թ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր Գ. Ի.-ին (ծնվ. 1958 թ.):

Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, որտեղ «ՎԱԶ-2107» մակնիշի վարորդ Ա.Ի-ն և ուղևոր Գ.Ի.-ն մահացել են, իսկ Ս.Խ.-ն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:

Այս խորագրի վերջին նյութերը