Լրահոս

01.12.2014 14:44


Ճամբարակի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Ճամբարակի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:40-ի դրությամբ, Ճամբարակի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի և Սևանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Գորիսի տարածաշրջանում բուքը դեռ շարունակվում է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Այս խորագրի վերջին նյութերը