Լրահոս

01.12.2014 16:10


Աֆղանստանում պայթյունի հետևանքով ինը մարդ է զոհվել

Աֆղանստանում պայթյունի հետևանքով ինը մարդ է զոհվել

Առնվազն ինը մարդ է զոհվել այսօր Աֆղանստանի հյուսիսում պայթյունի հետևանքով։ «TOLOnews» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել թաղման արարողության ժամանակ Բագլան նահանգի Բուրկի շրջանում։ Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ–ահաբեկիչը։

Ոստիկանության տվյալներով՝ զոհվածների թվում, որը դեռ ճշտվում է, իրավապահ մարմինների երկու աշխատակից կա։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը