Լրահոս

25.09.2009 17:20


Այսօր Գրողների միության 75–ամյակն է

Այսօր Գրողների միության 75–ամյակն է

Այսօր Գրողների միության 75-ամյակն է։ Այդ առթիվ Գրողների միության նախագահ  Լևոն Անանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ գնալով Հայաստանի գրողների միությունը կայանում է։ Նա նշել է, որ մենք հետզհետե կարողանում ենք հաղթահարել այն շրջանը, երբ հասարակությունը դադարել էր ակտիվ ընթերցանությամբ զբաղվել։

-Փա՛ռք Աստծո՝ մեր սերունդն արդեն կարդում է, և դա ողջունելի է,-հավելել է նա։

Լևոն Անանյանը ներկայացրել է նաև Գրողների միության առաջիկա ծրագրերը, և դրանցից կարևորագույնն այն էր, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Վրաստանի, Ռուսաստանի և այլ երկրների գրողների միությունների հետ հայ գրողների ստեղծագործությունները թարգմանելու և այդ երկրներում տարածելու վերաբերյալ։

Ըստ ԳՄ նախագահի՝ միության 75-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ են նախատեսվում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը