Լրահոս

25.09.2009 17:19


Աղասի Արշակյան. «Այս գործընթացում ես ոչ միայն թուրքերին չեմ հավատում, այլ նաև մերոնց»

Աղասի Արշակյան. «Այս գործընթացում ես ոչ միայն թուրքերին չեմ հավատում, այլ նաև մերոնց»

-Այս գործընթացում ես ոչ միայն թուքերին չեմ հավատում, այլ նաև մերոնց,- «7օր»-ին ասել է վիճակագրագետ, ՀՀ ԱԺ 2-րդ և 3-րդ գումարման պատգամավոր Աղասի Արշակյանը։ Նա նշել է, որ «ֆուտբոլային դիվանագիտությունը» Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումից 1-2 օր հետո արդեն հետընթաց կապրի, և, ի վերջո, նախաստորագրված արձանագրությունները չեն վավերացվի։

-Այս ամենն արվում է, որ արժանապատիվ հենք ապահովվի Թուրքիա կատարվելիք փոխադարձ այցելության համար,- նշել է Ա. Արշակյանը՝ միաժամանակ հավելելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու ԼՂ-ի հիմնահարցը, անկասկած, փոխկապակցված և փոխադարձաբար պայմանավորված խնդիրներ են.

-Դրանք նույն խնդրի բաղկացուցիչ մասերն են։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը