Լրահոս

25.09.2009 17:49


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցչի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցչի հետ

Այսօր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը ընդունեց Երեւանում գտնվող Հարավային Կովկասում ԵՄ  հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Վերջինիս ուղեկցում էր ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար' դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը եւ ՀՀ-ում Լիտվայի դեսպան Գեդրիուս Ապուոկասը, ով ներկայացնում է նաեւ ԵՄ շվեդական նախագահությունը: Փոխնախարար Ղազինյանը մեծապես կարեւորելով ՀՀ հարաբերությունները ԵՄ հետ, անդրադարձավ ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնությանը, հույս հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի ինչպես ՀՀ-ԵՄ այնպես էլ տարածաշրջանի երկրների միջեւ բազմակողմ համագործակցությանը:

Հանդիպման ընթացքում տիկին Ղազինյանն ու դեսպան Սեմնեբին քննարկեցին Հայաստանի եւ Եվրոպական Միության համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր:

Հյուրի խնդրանքով փոխնախարարը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների եւ արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող վերջին զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:

Այս խորագրի վերջին նյութերը