Լրահոս

26.09.2009 13:41


Սպիտակ տունը պարզաբանել է Օբամայի և Էրդողանի թիկնապահների կռիվը

Սպիտակ տունն առաջին անգամ պարզաբանել է Օբամայի և Էրդողանի թիկնապահների միջև տեղի ունեցած կռիվը։ Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել Նյու-Յորքում։

«Մենք խոսել ենք թուրքական պատվիրակության հետ և եկել այն կարծիքին, որ այդպիսի միջադեպերը պատահում են այն դեպքում, երբ տարբեր երկրների առաջնորդները գտնվում են մեկ տեղում»,-հաղորդել է Սպիտակ տան ներկայացուցիչ Մայք Խամմերը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ Օբամայի և Էրդողանի թիկնապահների միջև տեղի ունեցած միջադեպը։ Այս մասին հաղորդել է «The Washington Times»-ը։
Մ. Խամմերի խոսքերով՝ միջադեպը չի կարող դիվանագիտական հետևանք ունենալ. «Այնտեղ մարդկանց խումբ է եղել, ովքեր փորձել են մտնել այն ժամանակ, երբ նախագահը դուրս էր գալիս, և, ինչպես միշտ, գաղտնի ծառայությունները չեն ցանկացել այդ։ Բայց ես չեմ տեսնում այնպիսի բան, որը կարող է կոչվել միջազգային միջադեպ»,-ասել է Մայք Խամմերը։

 

Այս խորագրի վերջին նյութերը