Լրահոս

26.09.2009 15:44


Սփյուռքում նույնիսկ ցույցեր են անցկացվել

Սփյուռքում նույնիսկ ցույցեր են անցկացվել

-Հանդիպումները կայանալու են սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ։ Մեր մոտեցումն այն է, որ եթե հրավիրվենք, կմասնակցենք առավելագույն չափով, ինչպես մասնակցեցինք այստեղ կուսակցությունների հետ քննարկմանը։ Այսինքն, բոլոր հնարավորությունները փորձելու ենք օգտագործել՝ նախագահին համոզելու, որ սա ճիշտ ճանապարհ չէ. մեր պետական քաղաքականությունից շեղում է, և անհրաժեշտ է, որ առնվազն հիմնական փոփոխությունները կատարվեն,- սփյուռքի հետ նախագահի հանդիպումների և դրանցում Դաշնակցության մասնակցության վերաբերյալ լրագրողի հարցին պատասխանելիս ասել է Կիրո Մանոյանը։

Նա նաև նշել է, որ դա շարունակվելու է թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, որտեղ իշխանություններին արդեն տարբեր ձևերով փոխանցվել են տեսակետներ։ Նյու-Յորքում նույնիսկ ցույց է արվել, սեպտեմբերի 27-ին հավաք կկազմակերպվի Կալիֆոռնիայում և այլն։ Նրա կարծիքով «ընդամենը երկխոսության դաշտ ստեղծելու համար շատ թանկ ենք վճարում»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը