Լրահոս

26.09.2009 16:48


Արցախյան պատերազմի հաշմանդամների ձեռքի կառավարման մեքենաների հանձնման հանդիսավոր արարողության

Արցախյան պատերազմի հաշմանդամների ձեռքի կառավարման մեքենաների հանձնման հանդիսավոր արարողության

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել է Ացախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ մի խումբ ազատամարտիկների ձեռքի կառավարման մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հաշմանդամներին մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունից հետո երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել նախաձեռնությանը աջակցող բարերար Արթուր Վարժապետյանին և գործարար Արմեն Գաբոյանի հետ:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել նման կարևոր ծրագրին օժանդակելու համար և հույս հայտնել, որ այդ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:
Հանդիպմանը քննարկվել են նաև մեր հանրապետությունում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

 

Այս խորագրի վերջին նյութերը