Լրահոս

27.01.2011 13:54


Դավիթ Ջամալյան. «Մենք ունենք կառուցվածքային առումով բարեփոխվող բանակ»

Այսօր «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության Հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը և ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ խոսել են մեր բանակի առանձնահատկությունների մասին։

Մեր բանակի կարևոր առանձնահատկություններից մեկը, ըստ Դավիթ Ջամալյանի, այն է, որ այն 24 ժամ մարտական հերթապահություն իրականացնող բանակ է, որը ի պատիվ մեզ իրականացվում է շատ գրագետ ձևով։

-Մենք ունենք կառուցվածքային առումով 21-րդ դարի մարտահրավերներին համահունչ բարեփոխվող բանակ, - նշել է նա։

Դ. Ջամալյանը, որպես կարևոր հանգամանք, նաև առանձնացրեց սերժանտական իսնստիտուտի կայացմանը ուղղված քայլերի ձեռնարկումը, որը շուտով կտա իր դրական արդյունքները։

Այս խորագրի վերջին նյութերը