Լրահոս

10.12.2014 16:58


Տեղի կունենան խորհրդարանական լսումներ

Տեղի կունենան խորհրդարանական լսումներ

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 սենյակում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ «Մշակութային քաղաքականության ռազմավարական հիմնախնդիրները եւ դրանց կարգավորման մարտահրավերները» թեմայով:
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի կոնֆերանս դահլիճում ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է «Պալիատիվ բժշկական օգնության ներդրումը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումներ:

Այս խորագրի վերջին նյութերը