Քաղաքական

10.12.2014 17:29


Վահան Բաբայան. «Շարժումն անկոտրում է և պայքարելու ենք մինչև հաղթանակի հասնելը» (տեսանյութ)

Վահան Բաբայան. «Շարժումն անկոտրում է և պայքարելու ենք մինչև հաղթանակի հասնելը» (տեսանյութ)

Այսօր՝ համաժողովրդական շարժման հրավիրած երթից հետո, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն Ազատության հրապարակում հայտարարել է, որ այսպիսով ևս մեկ անգամ ապացուցեցին շարժման միասնականությունը:

Այսօր մենք ապացուցեցինք մեր միասնականությունը, քայլեցինք Երևանով և մեր շարժման հաջողության վրա կասկածող մարդկանց ցույց տվեցինք, որ մեր շարժումն անկոտրում է և մենք պայքարելու ենք մինչև հաղթանակի հասնելը: Դուք այս երկրի ազատ քաղաքացիներն եք, ովքեր կամավոր են եկել և կանգնած են պայքարելու համար, որպեսզի երկրում փոփոխություններ կատարվեն: Փոփոխությունների ժամանակն է եկել: Համաժողովրդական շարժումը հաշվարկած իր քայլերն է կատարելու, որպեսզի մենք հասնենք լիակատար հաղթանակի: Մեզ պառակտել չի լինի, հիասթափեցնել չի լինի: Շատ կարճ ժամանակ հետո մեր հաղթանակն ենք տոնելու,-հայտարարել է Վ. Բաբայանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը