Լրահոս

10.12.2014 22:05


ՃՏՊ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին. կա զոհ

ՃՏՊ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին. կա զոհ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.08-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում (9-րդ կմ) բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 35 UV 925 և «Սիատ» մակնիշի 35 ST 397 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և մեկ տուժած:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը