Լրահոս

11.12.2014 09:36


Սևանի, Վարդենիսի և Դիլիջանի ավտոճանապարհներին տեղում է անձրև

Սևանի, Վարդենիսի և Դիլիջանի ավտոճանապարհներին տեղում է անձրև

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի, Վարդենիսի և Դիլիջանի ավտոճանապարհներին տեղում է անձրև:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները (բացի Շիշկերտ տանող ավտոճանապարհից, որը փակ է փլուզման հետևանքով) բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը