Լրահոս

28.09.2009 10:35


Թուրքիայի վարչապետ. «Հոկտեմբերի 10-ին կստորագրվեն հայ-թուրքական արձանագրությունները»

Թուրքիայի վարչապետ. «Հոկտեմբերի 10-ին կստորագրվեն հայ-թուրքական արձանագրությունները»

Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել հոկտեմբերի 10-ին հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Rbc.ru-ուն, հղում անելով Associated Press-ին, հայտնում է, որ Թուրքիայի վարչապետը նշել է, թե հոկտեմբերի 10-ին հայ-թուրքական արձանագրությունները կստորագրեն Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն։ Արարողությունը տեղի կունենա Ցյուրիխում, և դրան, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաև Շվեյցարիայի արտգործնախարար Միշլին Քալմի-Ռեյը։ «7 օր»-ն այս տեղեկույթունը փորձեց ճշտել ՀՀ ԱԳՆ-ից, սակայն նախարարության լրատվական բաժնի հետ այդպես էլ չհաջողվեց կապվել։ Նախօրեին ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանին, ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել էր այս տեղեկությունը։

Այս խորագրի վերջին նյութերը