Հարցազրույց

16.12.2014 12:59


Բաբկեն Պիպոյան. «Գնաճը 10 տոկոսից էլ ավելի է»

Բաբկեն Պիպոյան. «Գնաճը 10 տոկոսից էլ ավելի է»

Հարցազրուց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ

–Ինչպե՞ս կարելի է որակել երեկվանից առաջին անհրաժեշտության ապրանքների գների կտրուկ աճը։

–Աննախադեպ աճ է գրանցվել, ոչ թե կտրուկ։ Այսպիսի գնաճ մեկ էլ չեմ հիշում՝ երբ ենք ունեցել։ Վերցնենք Ռուսաստանի օրինակը, Ուկրաինայի օրինակը։ Ըստ տրամաբանության՝ Ռուսաստանում պետք է ավելի մեծ տոկոսով գնաճ լիներ։ Ռուսաստանում ռուբլին ավելի շատ է արժեզրկվել, ինչո՞ւ այնտեղ նման գնաճ չկա։ Որովհետև այնտեղ սպառողի մասին մտածող էլ կա։ Մենակ բիզնեսը չի, մենակ բիզնեսի շահերի պաշտպանությունը չի։ Այս երկրում այսօր բիզնեսի շահով են.... Կարող է լինել սպեկուլյատիվ, կարող է լինել... տեսությունը գիտենք. ի՞նչ եք արել, ի՞նչ եք անում, որ կանխեք գնաճը։ Ի՞նչ գործողություն կա, ի՞նչ ռազմավարություն կա, ինչո՞ւ չեք հետևում։ Տեսությունից հոգնել ենք արդեն, մեզ տեսություն պետք չի. Տիգրան Սարգայանի ժամանակ միայն տեսություններ էինք լսում։

–Կառավարությունը պնդում էր, որ գնաճը մոտ 5 տոկոսի չափով է լինելու։ Փաստորեն, Կառավարությունը սխալվել է իր հաշվարկներում։

–Գնաճը 10 տոկոսից էլ ավելի է։ Պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ գնալ մանիթորինգ անել։ Իմ համար նորություն է. ես չգիտեի, որ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը գնաճ փաստելու համար է։ Ես գիտեի՝ գնաճ կանխելու համար է։ Ի՞նչ 4-5 տոկոսի մասին են իրենք խոսում։

–Եթե ֆինանսական շուկայում շարունակվի այս վիճակը, դա կարո՞ղ է սոցիալական «պայթյունի» հանգեցնել։

–Կառավարությունն արձակուրդ է. այստեղ հարց չկա։ Կենտրոնական բանկին էլ չեմ անդրադառնում։ Կենտրոնական բանկը գնացել է արձակուրդ։ Իր համար տարին սկսվում է, ոչ թե վերջանում։ Դոլար–դրամ արժեվորում–արժեզրկումն էլ հարցի մյուս կողմն է։ Մի կողմն աշխարհաքաղաքական է... Այլ երկրներում արժեզրկումն ավելի շատ է մեր դրամից։ Ուրիշ երկրներում այսպիսի գնաճ կա՞, հա։ Չկա՛։
Քաղաքական կանխատեսում չեմ անում. հերթական արտագաղթն է լինելու, արտագաղթի հերթական ալիքն է։ Գործադիրը պետք է զբաղվի խնդրով, բայց ոչ մի բան չի անում։ Դրա համար էլ այս վիճակն է։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը